ՄԱԿ-ը որևէ դեր չի ունեցել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում. Իլհամ Ալիև
ՄԱԿ-ը որևէ դեր չի ունեցել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված չորս բանաձևերը կատարվել են երեք տարի առաջ: Ցավոք, ՄԱԿ-ը որևէ դեր չի ունեցել այդ բանաձևերի կատարման գործում։ Ադրբեջանն ինքնուրույն ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», — ասել է Ալիևը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:
Հիշեցնենք, որ այս տարի Ղրղզստանը հանդես է գալիս որպես կազմակերպության նախագահող երկիր և ընդունում է գագաթնաժողովը։