ԵՄ-ն 2023 թվականից ի վեր չի կարողացել Կիևի համար տրամադրել 6.6 միլիարդ եվրո. Կալլաս
Եվրոպական խաղաղության հիմնադրամում սառեցված է մնում 6,6 միլիարդ եվրո, որը ԵՄ-ն օգտագործել է Ուկրաինային զենքի մատակարարման համար՝ 2023 թվականի ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Բրյուսելը չի կարող այն փոխանցել Կիևին՝ ԵՄ երկրների միջև տարաձայնությունների պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Իռլանդիայի Druid's Hollow հանգստավայր ժամանելուն պես՝ ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի ապաշրջափակման ուղղությամբ։ ԵՄ շատ երկրներ արդեն հայտարարել են, որ եթե դա տեղի ունենա առաջիկա օրերին, ապա նրանք պատրաստ են Ուկրաինային տրամադրել իրենց միջոցները։ Մենք գիտենք, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամում դեռևս արգելափակված է մնում 6,6 միլիարդ եվրո, և մենք այժմ քննարկում ենք, թե այդ գումարից որքանը կհասնի Ուկրաինային, իսկ որքանը՝ ԵՄ երկրներին», - ասել է Կալլասը։