Քաղաքապետարանն ու թաղապետարանը մեզ ներում շնորհեցին, թողեցին ապրել. Շենգավիթի ապօրինի տների բնակիչներ (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանում նախորդ օրը ապօրինի տները քանդելու ժամանակ միջադեպի մասնակից բնակիչներին ուղղորդել են գնալ դիմում գրել, որպեսզի նրանց կացարանով ապահովեն։
«Քաղաքապետարանն ու թաղապետարանը մեզ ներում շնորհեցին, թողեցին ապրել, հանկարծ այդտեղ աղբի տեղադրման շարժ չլինի«- ասաց բնակիչներից մեկը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն ասել է, թե ապօրինի տների բնակիչները այդ տարածքում շինաղբի տեղադրման համար գումար են վերցրել ՝ կանայք ասացին որ իրենք տեղյակ չեն դրանից։