Բաքուն և Երևանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ. Իլհամ ԱլիևՔաղաքապետարանն ու թաղապետարանը մեզ ներում շնորհեցին, թողեցին ապրել. Շենգավիթի ապօրինի տների բնակիչներ (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամԻրավապահները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին. «Ազատություն»Երկու երեխա ունեցող ընտանիքները մարզում բնակարան գնելիս կարող են ստանալ մինչև 2 միլիոն դրամՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևի երկաթուղային կայարանին. կան զոհերԱյսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան
Մարիա Զախարովան կոչ է արել բարելավել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները
Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը Բիշքեկում մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջԻ գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներիԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին․ Վեհափառ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀամոզված եմ, որ կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին. Փաշինյանը՝ Միրզիյոևին
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում
Իսլանդացիները չէին ուզում միանալ ԵՄ-ին, կտեսնենք՝ ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև․ Պեսկովը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին
Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ․ Փաշինյանը՝ ՖիցոյինԴեսպանից՝ փոխվարչապետի խորհրդական․ ինչ ունեցվածք ունի Կարեն Նազարյանը․ «Ժողովուրդ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում. «Հրապարակ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ» Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում.«Հրապարակ»Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է. «Հրապարակ»
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան
Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետՈ՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում. «Իրավունք»
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը
Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ» Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան. «Հրապարակ» «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին (ուղիղ)ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում. «Հրապարակ»Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձել է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին». «Իրավունք»Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները․ Արարատ Միրզոյան Նեթանյահուի որդուն շտապ տարհանել են ԱՄՆ-իցՇենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Չալաբյանի «գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»
Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին
Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամ

Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

1. «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և դրա դիմաց գույք ձեռք բերել

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է 2008-2010 թվականների ընթացքում «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից՝ իր կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն իրականացնելու, հարկային և մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական միջամտությունից տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, վերահսկողական գործառույթները մեղմելու և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար որպես կաշառք անշարժ գույքեր ստանալու համար։


Գ.Խ-ի որդու՝ Գր.Խ.-ի անվամբ ձևակերպվել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ-ի որդիներ Գր.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։
Գույքերի հանցավոր ծագումը քողարկելու և դրանց ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով գործարքներն իրականացվել են ձևական առուվաճառքի պայմանագրերով, որոնցում նշվել են գույքերի շուկայական արժեքից էականորեն ցածր գներ։ Այն է՝ անշարժ գույքերի օտարման վերաբերյալ ձևական կնքված առուվաճառքի պայմանագրերում ձեռք բերման ընդհանուր արժեքը կազմել է 484 միլիոն դրամ, մինչդեռ գործարքների կնքման ժամանակ դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 179 միլիոն 51 հազար դրամ:
2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է պետական բյուջեի միջոցներից, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամ վատնելու համար:


Մասնավորապես, 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի վերակառուցման և գույքով ապահովելու նպատակով՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնցից 21-ը՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ։ Դրանցից 12 պայմանագրերով նախատեսվել են կենտրոնի շենք-շինությունները 30 մմ հաստությամբ տրավերտինե սալիկներով երեսապատելու աշխատանքներ։


Կատարողական ակտերով արձանագրվել է 17506,371 քմ ծավալով աշխատանքների կատարում՝ ընդհանուր 714 միլիոն 451 հազար դրամ արժեքով, մինչդեռ փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 15411,3 քմ՝ կատարողական ակտերում նշվածից 2095,071 քմ-ով պակաս։

Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից վճարվել է 85 միլիոն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ միջին շուկայական արժեքից ավելի վճարված գումարի արդյունքում, «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը հավելյալ վճարվել է ևս 89 միլիոն 83 հազար դրամ։

3. Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:


Գույքը ձևականորեն ձեռք է բերվել Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ի անվամբ՝ 215 միլիոն 228 հազար դրամով, իսկ հետագայում՝ 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ։ Մինչ այդ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությամբ, որոշում է կայացվել արհեստականորեն՝ 25 տոկոսով բարձրացնել համալսարանի դասախոսների աշխատավարձերը (Գ.Գ.-ն ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի 25 տոկոսով բարձրացված աշխատավարձերը հետագայում նվազեցրել է և վերականգնել աշխատավարձերի նախկին չափը), որպեսզի ՊՈԱԿ-ի համար ստեղծվի ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունությունը «վերականգնելու» նպատակով՝ Գ.Գ.-ն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին, ինչից հետո Ֆինանսների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ: Մինչդեռ, ըստ նախահաշվի կատարողականի՝ ՊՈԱԿ–ի բյուջեում տարեվերջում գումարի չափը կազմել է 541 միլիոն 562 հազար դրամ:


Վարկը մարելու պատրվակով, իրականում, սակայն, ք․ Երևան Պուշկին 38/1 հասցեում գտնվող տարածքը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա որդուն՝ Ա.Խ.-ին անխոչընդոտ «օտարելու» նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ն հանձնարարել է ՊՈԱԿ–ի ռեկտոր Գ.Գ.-ին հանդես գալ նշված անշարժ գույքն օտարելու և ստացված գումարով վարկային պարտավորությունները մարելու առաջարկությամբ: Ա.Ա.-ի հանձնարարության հիման վրա՝ Գ.Գ.-ն և Ար.Ա.-ն 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, անտեսելով «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, հաշվի չառնելով նաև այն, որ վարկային միջոցների մարման վերջնաժամկետին առկա է եղել դեռևս 11 ամիս և ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը թույլ է տվել մարել վարկային պարտավորությունները, գրություն են հասցեագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին՝ խնդրելով համալսարանի ֆինանսական վիճակի արագ կայունացման նպատակով օտարել ՊՈԱԿ-ի վերոնշյալ գույքը:

Արդյունքում՝ Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ն 215 միլիոն 228 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը, որը 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ:


4. Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է «Հղկող հաստոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ.Ս.-ի և իր ազգական Ռ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ 151 միլիոն 126 հազար դրամի փողերի լվացում կատարելու համար:


Մասնավորապես՝ 2009 թվականի հուլիսի 15-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերվել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, դրա վրա գտնվող 13,678.20 քմ մակերեսով գլխավոր մասնաշենք, 866,26 քմ մակերեսով եռակցման արտադրամաս, երկու՝ 534,96 քմ մակերեսով անգար, 292,91 քմ մակերեսով վարչական մաս, 18 քմ և 72 քմ մակերեսով տնակներ, ինչպես նաև տարբեր մակերեսներով պարիսպներ։ Նշված անշարժ գույքի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 միլիոն 876 հազար դրամ։

Անշարժ գույքը, որի սեփականության իրավունքը գրանցվել է Ռ.Գ.-ի և Ռ.Գ.-ի կնոջ՝ Ձ.Գ.-ի անուններով, հետագայում մի քանի անգամ օգտագործվել է որպես փոխկապակցված երրորդ անձանց պարտավորությունների ապահովման միջոց։ Այն է՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը գրավադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին և «ԱՅՅՈՒՆԵԹՖՈՐՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ե.-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորության ապահովման նպատակով։

2016 թվականի նոյեմբերի 10-ին, նույն գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ Ա.Ե.-ին տրամադրված 4,8 միլիարդ դրամի պարտավորության ապահովման նպատակով։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին անշարժ գույքը կրկին գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին տրամադրված 28 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության ապահովման նպատակով։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին նույն անշարժ գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ին տրամադրված 30 միլիարդ դրամ գումարի պարտավորության ապահովման նպատակով։

Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը։
Այսպիսով, Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:


Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում՝ գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։


Համագործակցության արդյունքում, 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։


2024 թվականի հունիսի 14-ին Գր.Խ.-ն և Ա.Խ.-ն, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:
Արդյունքում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր.Խ.-ի ու Ա.Խ.-ի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին:


Հաշտության համաձայնության հիման վրա՝ 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:


Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը, 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո, մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։


Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդի Ար.Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա.Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում՝ այլ դատավորի վարույթում: Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա.Խ.-ի և Ար.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։

Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.

– 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
– 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
– 14 շարժական գույք,
– շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
– շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
– շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
– շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ: