Բաքուն և Երևանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ. Իլհամ Ալիև
Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ աշխատում է փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «ՇՀԿ պլյուս» հանդիպմանը Բիշքեկում:
«Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա ապրանքատեսակների ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ», — հայտարարել է նախագահ Ալիևը։