Ռուսաստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
Ռուսաստանը վիզային ռեժիմ է մտցրել նաեւ հատուկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը զգուշացրել է Թուրքիայի քաղաքացիներին, որ Ռուսաստանը խստացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:
Այսուհետ Թուրքիայի հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիները եւս պետք է նախօրոք Ռուսաստանի հյուպատոսություններ դիմեն եւ մուտքի վիզա ստանան։