Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների
ՀՀ կառավարությունը հաստատել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հնարավորությունը ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու դեպքում։
Աշխարհի 50 լավագույն բուհերի ցանկին կարող եք ծանոթանալ կայքում։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում առկա են թափուր հաստիքներ, և համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են դիտարկել նախարարությունում աշխատանքի հնարավորությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։
Այս հնարավորությունը նպատակ ունի նպաստել աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած երիտասարդ մասնագետների գիտելիքների և փորձի կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում»,- ասվում է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում։