Էրդողանն ու Ալիևը Բիշքեկում խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ հարցերի շուրջ
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վրա։ Գոհունակություն է հայտնվել բոլոր ուղղություններով կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։
Առանձնահատուկ նշվել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան՝ երկրները միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվար օրերին։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։