Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևի երկաթուղային կայարանին. կան զոհեր
Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևի երկաթուղային կայարանին և այլ երկաթուղային կառույցներին: Հարձակումների հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ Ուկրաինական երկաթուղիների վեց աշխատակից։
Այս մասին հայտնել է Ուկրաինական երկաթուղիների գործադիր տնօրեն Ալեքսանդր Պերցովսկին:
Նրա խոսքով՝ հարվածը թիրախային էր, և մեկ աշխատակից վնասվածքներով հոսպիտալացվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ընկերության տնօրենը նկարագրել է մեծ վնասները. կայարանի մոտակայքում գտնվող արհեստանոցը լիովին ոչնչացվել է, և փրկարարները դեռևս մարում են մի շարք հրդեհներ։
Երկաթուղու երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: