«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ» Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում.«Հրապարակ»Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է. «Հրապարակ»
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան
Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետՈ՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում. «Իրավունք»
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը
Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ» Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան. «Հրապարակ» «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին (ուղիղ)ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում. «Հրապարակ»Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձել է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին». «Իրավունք»Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները․ Արարատ Միրզոյան Նեթանյահուի որդուն շտապ տարհանել են ԱՄՆ-իցՇենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Չալաբյանի «գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»
Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին
Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. ՄիրզոյանՎեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. Էդուարդ Բաբայանը կառաջադրվի՞. «Փաստ»
Ադրբեջանի հետ սահմանազատումը ժամանակի ընթացքում կդառնա տեխնիկական գործընթաց․ Միրզոյան
Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվելԽաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները Նուբարաշենի տներից մեկի բակում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի ՀՀ-ում Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը Արարատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Քննարկվել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շնորհիվ բացվող հնարավորություններին Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը նոր տնօրեն ունիՀայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր
Մամուլ

Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը շարունակում է առողջապահության ոլորտում նոր կադրային լուծումների փնտրտուքը, իսկ վերջին նշանակումները դեռևս չեն բացառվում որպես ժամանակավոր որոշումներ։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատված Լևոն Հակոբյանը ներկայումս փորձում է որևէ կերպ պահպանել իր տեղը համակարգում։ Մեր տեղեկություններով՝ նա պաշտոնի փնտրտուքի մեջ է և տարբեր մակարդակներում փորձում է հասկանալ՝ առողջապահության համակարգում ինչ պաշտոն կարող է զբաղեցնել։

Հակոբյանի պաշտոնանկության հարցը, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, քննարկվել է դեռևս որոշ ժամանակ։ Պատճառների թվում նշվում են նրա աշխատանքային հարաբերությունները և տարբեր բժշկական հաստատությունների ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա կոնֆլիկտային գործելաոճը պարբերաբար դժգոհությունների և ներքին քննարկումների առիթ է դարձել։

Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ պաշտոնանկությունը դեռ չի նշանակում առողջապահական համակարգից հեռացում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Հակոբյանը շարունակում է պաշտոն գտնելու փորձերը։

Մյուս կողմից՝ առողջապահության համակարգում մեծ աղմուկ է առաջացրել Լենա Նանուշյանի վերադարձը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ԱրմԼուր»-ը, Նիկոլ Փաշինյանը նրան ազատել էր փոխնախարարի պաշտոնից, սակայն կարճ ժամանակ անց Նանուշյանը կրկին վերանշանակվեց։

Իշխանական շրջանակներում այս որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում։ Առողջապահական համակարգի մի շարք ներկայացուցիչներ, մեր տեղեկություններով, զարմացած են եղել այդ վերանշանակումից և չեն հասկացել՝ ինչն է փոխվել պաշտոնանկությունից հետո, որ Նանուշյանը կրկին վերադարձել է նույն պաշտոնին։

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն ժամանակահատվածում աշխատանքից հեռացվեց Արմեն Գասպարյանը։ Ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ըստ մեր աղբյուրների, հենց այս որոշումն է ամենաշատ հարցերը առաջացրել։

«Ինչպե՞ս կարող է համակարգում պահվել մի կադր, որի աշխատանքի վերաբերյալ հարցեր կան, իսկ ոլորտը լավ իմացող մասնագետը հեռացվել»,– այս տրամաբանությամբ հարցադրումներ են անում առողջապահական համակարգում։

Արդյունքում՝ առողջապահության նախարարությունում և ամբողջ համակարգում, մեր տեղեկություններով, բավական լարված մթնոլորտ է։ Կադրային փոփոխությունները ոչ թե վերջնականապես լուծել են խնդիրները, այլ նոր հարցեր են առաջացրել։

Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ այս ամենը դեռ վերջնական չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր կադրերի փնտրտուքը, և առաջիկայում առողջապահության համակարգում կարող են լինել նոր փոփոխություններ։

Այսինքն՝ Գասպարյանի հեռացումը, Նանուշյանի վերադարձը և Հակոբյանի՝ համակարգում մնալու փորձերը կարող են լինել ոչ թե առանձին դրվագներ, այլ առողջապահության ոլորտում դեռ չավարտված մեծ կադրային վերադասավորման մաս։

Մնում է միայն հասկանալ՝ վարչապետը վերջնականապես ում է վստահելու առողջապահական համակարգի կառավարումը և արդյոք հերթական կադրային փոփոխությունները կդառնան լուծում, թե պարզապես նոր շրջափուլ կսկսեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։