Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետՈ՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում. «Իրավունք»
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը
Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ» Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան. «Հրապարակ» «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին (ուղիղ)ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում. «Հրապարակ»Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձել է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին». «Իրավունք»Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները․ Արարատ Միրզոյան Նեթանյահուի որդուն շտապ տարհանել են ԱՄՆ-իցՇենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Չալաբյանի «գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»
Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին
Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. ՄիրզոյանՎեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. Էդուարդ Բաբայանը կառաջադրվի՞. «Փաստ»
Ադրբեջանի հետ սահմանազատումը ժամանակի ընթացքում կդառնա տեխնիկական գործընթաց․ Միրզոյան
Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվելԽաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները Նուբարաշենի տներից մեկի բակում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի ՀՀ-ում Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը Արարատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Քննարկվել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շնորհիվ բացվող հնարավորություններին Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը նոր տնօրեն ունիՀայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է
Մամուլ

Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը դատաքննության փուլում է, սակայն դրա քննությունը դեռեւս չի մտել բովանդակային քննարկման փուլ։ Գործը, հիշեցնենք, վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Արման Սարոյանի կարգավիճակի եւ նրա վերաբերյալ կայացված դատական ակտին, որի կատարմանը իբր խոչընդոտել են կաթողիկոսն ու Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամ եպիսկոպոսները։ Մեղադրանքը, ըստ էության, աննախադեպ է, քանի որ դրա հիմքում դրված մեղադրանքը` դատական ակտի կատարմանը խոչընդոտելը, Հայաստանում շատ հազվադեպ է արժանանում քրեական վարույթ հարուցվելու ճակատագրին։ Հայաստանում կան վճիռներ, որոնք տարիներով չեն կատարվում, եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաճախ անզոր է լինում դրանց կատարումն ապահովելու հարցում:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված գործի դատաքննությունը, ըստ էության, բախվել է մի նոր «խոչընդոտի»` ոչ մի դատավոր այն չի ուզում քննել, դատավորները մեկը մյուսի ետեւից ինքնաբացարկ են հայտնում։ Գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, որն ինքնաբացարկ հայտնեց` ավելի քան անհիմն պատճառաբանությամբ, թե «մեղադրյալների» ներկայացուցիչը` Արա Զոհրաբյանը ժամանակին, որպես փաստաբանների դպրոցի տնօրեն, իրեն փաստաբանական արտոնագիր է տվել, ուստի ինքն անաչառ չի կարող լինել: Հետո գործը մակագրվեց դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա էլ գտավ, որ առաջացել է գործի ընդդատության հարց` գործը քննող դատարանը ճիշտ չի որոշվել, եւ գործն ուղարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդատությունը որոշելու։

Արդյո՞ք դատավորները խուսափում են Վեհափառի եւ եպիսկոպոսների գործը քննելուց՝ քաղաքական իշխանությունների հնարավոր թիրախավորումից խուսափելու համար, արդյո՞ք այս ինքնաբացարկները դատական համակարգի նկատմամբ ճնշումների հետեւանք են, թե՞ սրանով դատական համակարգն իր անհամաձայնությունն է հայտնում Եկեղեցու դեմ արշավին եւ ապացուցում, որ չէր կարելի նման վարույթ հարուցել եւ գործն ուղարկել դատարան։ Հատկանշական է, որ օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հարցազրույց է տվել եւ, անդրադառնալով դատավորների թիրախավորման թեմային, վկայակոչել է դատավոր Մասիս Մելքոնյանին՝ նշելով, որ դեմ է դատավորների թիրախավորմանը, որ դա վարկաբեկում է ողջ դատական համակարգը։ Հետաքրքիր է՝ տիկին Գալյանն իր այս դատողությունները երբեւէ ներկայացրե՞լ է իր վերադասին` Նիկոլ Փաշինյանին, որը բազմիցս հայտարարել է, որ դատավորները ծառայում են մաֆիոզներին, կոռուպցիոներներ են, փողով արդարացման դատավճիռներ են կայացնում, վնգստում են պաշտոնյաների պատերի տակ եւ այլն։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկինում երկար տարիներ դատավոր աշխատած Ռուբեն Վարդազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ դատավորների կողմից Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնելու խնդրին՝ այն դիտարկելով մի քանի տեսանկյունից։

«Տեսեք, ես երեք ասպեկտներով եմ այդ հարցին նայում։ Եթե ես դիտարկեմ որպես ԲԴԽ նախագահ, միանշանակ կարող եմ ասել, որ այդ ինքնաբացարկը հիմնավոր չէր, եւ դա ավելի շատ նման է արդարադատություն իրականացնելուց խուսափելուն, քան ինքնաբացարկի։ Եվ դա պետք է բերի կարգապահական պատասխանատվության։ Բայց կա նաեւ երկրորդ ասպեկտը․ դատավորը չի ուզում այդ գործը քննել, գտել է հարմար մի մեխանիզմ եւ իր վրայից այդ գործը գցում է՝ ես չլսեմ այս գործը, ով ուզում է՝ լսի։ Եվ կա նաեւ երրորդ ասպեկտը, որն ավելի շատ լրագրողական մոտեցում է։ Հիմա տեսեք՝ առաջինի դեպքում դա կանոն չէր, երկրորդ դատավորը, որն ասաց՝ ընդդատության կանոն է խախտվել, դա էլ է պարզ, չէ՞, որ նա էլ չի ուզել գործը քննել եւ իր վրայից գցել է։ Լրագրողների աչքերով եթե նայենք, ապա նրանք կարծում են, որ ՀՀ դատական իշխանությունը հրաժարվում է Վեհափառին դատել, որը, իմ կարծիքով, շատ կարեւոր մեսիջ է, շատ կարեւոր փաստ է արձանագրում․ երկու դատավոր չեն ուզում նույնիսկ գործը սկսել»,- ասաց Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելը վատ երեւույթ է, սակայն բոլոր դատավորները չունեն այն համարձակությունը, որ նման գործը վերցնեն, սկսեն եւ ամբողջությամբ քննեն։ «Փորձում են կիսատ-պռատ որոշում կայացնել։ Իմ համոզմամբ՝ պետք է լիներ հետեւյալը․ քանի որ ես շատ լավ գիտեմ Սահմանադրության կարգավորումները եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկությունը, միանշանակ է, որ նման վեճերն ընդդատյա չեն դատական լուծման։ Հետեւաբար, նման գործ չէր կարող լինել, պետք է կարճվեր, եւ ես այդպես կանեի»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի վերջին հայտարարություններին՝ Վարդազարյանը դրանք գնահատեց որպես դատավոր Մասիս Մելքոնյանին արդարացնելու փորձ։ «Իմ խորին համոզմամբ՝ դատավորներին ընդհանրապես չի կարելի թիրախավորել։ Բայց քանի որ երկրի վարչապետը հստակ անուն-ազգանունով, գործով նշում է, որ դատավորը կաշառք է վերցրել` նրան արդարացնելու համար... հետեւաբար, եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է»,- ասաց Վարդազարյանը։