Իսլանդացիները չէին ուզում միանալ ԵՄ-ին, կտեսնենք՝ ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև․ Պեսկովը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին
Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ․ Փաշինյանը՝ ՖիցոյինԴեսպանից՝ փոխվարչապետի խորհրդական․ ինչ ունեցվածք ունի Կարեն Նազարյանը․ «Ժողովուրդ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում. «Հրապարակ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ» Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում.«Հրապարակ»Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է. «Հրապարակ»
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան
Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետՈ՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում. «Իրավունք»
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը
Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ» Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան. «Հրապարակ» «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին (ուղիղ)ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում. «Հրապարակ»Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձել է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին». «Իրավունք»Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները․ Արարատ Միրզոյան Նեթանյահուի որդուն շտապ տարհանել են ԱՄՆ-իցՇենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Չալաբյանի «գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»
Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին
Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. ՄիրզոյանՎեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. Էդուարդ Բաբայանը կառաջադրվի՞. «Փաստ»
Ադրբեջանի հետ սահմանազատումը ժամանակի ընթացքում կդառնա տեխնիկական գործընթաց․ Միրզոյան
Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվելԽաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները Նուբարաշենի տներից մեկի բակում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի ՀՀ-ում Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը Արարատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Քննարկվել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW
Մամուլ

Դեսպանից՝ փոխվարչապետի խորհրդական․ ինչ ունեցվածք ունի Կարեն Նազարյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Կարեն Նազարյանի անցած ճանապարհը, նրա զբաղեցրած պաշտոններն ու գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Ներկայացնում ենք, թե ինչ ունեցվածք է նա ունեցել դեռեւս 2021 թվականին, երբ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր, եւ ինչ ունի այժմ։

Ո՞վ է Կարեն Նազարյանը։

Կարեն Նազարյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում։ Նա ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, ապա՝ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ 1991 թվականից աշխատել է ՀՀ արտաքին գործերի համակարգում։ Տարիների ընթացքում եղել է ՀՀ դեսպան Իրանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Սուրբ Աթոռում եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում, ինչպես նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան Պորտուգալիայում։

2015-2017 թվականներին նա եղել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմի գլխավոր բանակցողը։ 2024 թվականի փետրվարի 2-ից Նազարյանը ՀՀ փոխվարչապետի խորհրդականն է։

Ի՞նչ ուներ Նազարյանը 2021 թվականին։

2021 թվականին, երբ նա Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր, Նազարյանը հայտարարագրել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան։ Այն նրա միանձնյա սեփականությունն էր եւ ձեռք էր բերվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժառանգության միջոցով։

Տրանսպորտային միջոց 2021 թվականի հայտարարագրում նշված չէր։ Նազարյանը նաեւ հայտարարագրել էր 2005 թվականին գնված կահույք՝ 5 մլն դրամ արժեքով։

Նրա բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է 96 հազար 600 եվրո, իսկ տարեվերջին՝ 100 հազար եվրո։ Կանխիկ դրամական միջոցներ նա չէր հայտարարագրել։

2021 թվականին Նազարյանի եկամուտը կազմել է 39 հազար 247 եվրո, որը ՀՀ ԱԳՆ-ից ստացել է որպես աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված այլ վճարումներ։ Հայտարարագրում դրա դրամական համարժեքը նշված է 21 մլն 355 հազար 77.64 դրամ։

Միաժամանակ, այդ տարի Նազարյանը 20 հազար ԱՄՆ դոլար է ծախսել ուսման կամ այլ դասընթացների համար, որի դրամական համարժեքը կազմել է 8 մլն 192 հազար 600 դրամ։

Ի՞նչ ունի այժմ։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Նազարյանի անշարժ գույքի կազմում կրկին առկա է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը։ Գույքի ցանկում արդեն առկա է նաեւ 2023 թվականի արտադրության BMW ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2023 թվականի նոյեմբերի 8-ին՝ գնման միջոցով։

Նա հայտարարագրել է նաեւ 2002 թվականին ձեռք բերված կահույք՝ 15 հազար շվեյցարական ֆրանկ արժեքով։

Դրամական միջոցների մասով եւս փոփոխություն կա։ 2025 թվականի սկզբին նրա բանկային հաշիվներում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար եւ 1000 եվրո, իսկ տարեվերջին՝ 27 հազար 500 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 500 հազար դրամից տարեվերջին հասել են 1 մլն դրամի։

2025 թվականին Նազարյանը ընդհանուր հայտարարագրել է 17 մլն 53 հազար 601 դրամ եկամուտ։ Դրանից 14 մլն 147 հազար 68 դրամը ստացել է վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 906 հազար 533 դրամը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։