Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 974-ի
Նեպալում սելավային հոսանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 974-ի:
Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանության վերջին տվյալներին։
Բնական աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան։
Նախնական տվյալներով՝ ջրհեղեղը առաջացել է Չինաստանի հետ սահմանին, Ռասուվագադի սահմանային անցակետից մոտավորապես 20 կմ հյուսիս-արևելք, տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով։ Ջրի, ցեխի և քարերի հզոր հոսքը մեծ արագությամբ անցել է գետի հունով ավելի քան 70 կմ՝ ոչնչացնելով մոտակա բնակավայրերը և հեղեղելով մեծ տարածք։