Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները․ Արարատ Միրզոյան
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերջին ազդակը, որ հայկական կողմը ստացել է ռուսական կողմից «Հարավկովկասյան երկաթուղիների»` Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային հատվածները վերականգնելու հարցով, եղել է 2–3 օր առաջ։ Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,-ասել է նա։