Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ․ Փաշինյանը՝ ՖիցոյինԴեսպանից՝ փոխվարչապետի խորհրդական․ ինչ ունեցվածք ունի Կարեն Նազարյանը․ «Ժողովուրդ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում. «Հրապարակ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ» Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում.«Հրապարակ»Եթե վարչապետին կարելի է, ուրեմն բոլորին կարելի է. «Հրապարակ»
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան
Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետՈ՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում. «Իրավունք»
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը
Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ» Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան. «Հրապարակ» «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին (ուղիղ)ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում. «Հրապարակ»Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձել է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին». «Իրավունք»Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները․ Արարատ Միրզոյան Նեթանյահուի որդուն շտապ տարհանել են ԱՄՆ-իցՇենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Չալաբյանի «գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»
Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի մասին
Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. ՄիրզոյանՎեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. Էդուարդ Բաբայանը կառաջադրվի՞. «Փաստ»
Ադրբեջանի հետ սահմանազատումը ժամանակի ընթացքում կդառնա տեխնիկական գործընթաց․ Միրզոյան
Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվելԽաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները Նուբարաշենի տներից մեկի բակում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի ՀՀ-ում Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը Արարատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Քննարկվել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շնորհիվ բացվող հնարավորություններին Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե
Մամուլ

Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ արտահանման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ»: Այս ձևակերպմամբ նա, իհարկե, շատ է մեղմացնում վիճակը, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ կառավարության ղեկավարն է ստիպված դա ընդունել, թեպետ ընտրություններից առաջ ամբողջ ՔՊ-ով փորձում էին համոզել, թե ոչ մի ողբերգություն չկա, շուտով ԵՄ դռները լայն բացվելու են հայկական ապրանքների համար և այլն: Դե, համարյա «կորոնավիրուսին պինցետով հանելու ու տնական արաղով դեզինֆեկցիա անելու» նման: Իսկ իրականությունը, ցավոք, անհամեմատ ծանր է, ու ավելի ցավալին այն է, որ գնալով այն ավելի է ծանրանում:

Հայաստանի արտաքին առևտրի ներկայիս պատկերը 2026 թվականի առաջին յոթ ամսվա արդյունքներով ցույց է տալիս ոլորտում նկատվող կառուցվածքային անհավասարակշռությունը, որի վտանգավորությունը տնտեսական քաղաքականության համար պետք է դիտարկել երկարաժամկետ կայունության, արտաքին շոկերի նկատմամբ դիմադրողականության, արժութային հավասարակշռության, արտադրական ներուժի, հարկաբյուջետային ռիսկերի և ազգային տնտեսական անվտանգության համատեքստում։ Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամը 2026թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին վերաբերող վերլուծության մեջ հատուկ անդրադարձել է այս թեմային։ Այսպես, 2026 թ. հունվար–հուլիսին Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 7,9 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 506,8 մլրդ դրամ, մինչդեռ ներմուծումն աճել է 7,7 տոկոսով՝ հասնելով 2 տրլն 797,6 մլրդ դրամի։

Այս թվերը առաջին հայացքից կարող են ընկալվել որպես սովորական առևտրային դինամիկա՝ մի ուղղությամբ անկում, մյուսով՝ աճ, սակայն իրականում դրանց համադրությունը ձևավորում է տնտեսության արտաքին հատվածի բավական վտանգավոր ազդանշան։ Երբ արտահանումը նվազում է, իսկ ներմուծումը միաժամանակ արագանում, դա նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառում է արտաքին արտադրանք, քան կարողանում է արտաքին շուկաներին վաճառել սեփական արտադրանքը կամ ծառայություններին փոխարկվող ապրանքային արժեքը։ Արդյունքում մեծանում է առևտրային բացասական հաշվեկշիռը, խորանում է կախվածությունը արտաքին ֆինանսավորման աղբյուրներից, իսկ տնտեսության ներքին արտադրական հիմքը հայտնվում է մրցակցային ճնշման տակ։ Ըստ հրապարակված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ. հունվար– հուլիսին դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ 11,5 մլրդ դոլար, որից արտահանումը՝ շուրջ 4 մլրդ դոլար, ներմուծումը՝ շուրջ 7,5 մլրդ դոլար, ընդ որում՝ արտահանումը նույն ժամանակահատվածում նվազել է 7,9 տոկոսով (ըստ տարբեր հաշվարկների, անկումը շարունակվել է նաև օգոստոսին)։

Խնդրի առանցքային կողմն այն է, որ Հայաստանի արտաքին առևտրի աճը, որքան էլ որոշ ընդհանուր ցուցանիշներով կարող է ներկայացվել որպես հարաբերական կայունություն կամ նույնիսկ փոքր դրական տեղաշարժ, իրականում պահվում է ներմուծման հաշվին, ոչ թե արտահանման որակական ընդլայնման։

Նորից շեշտենք՝ Հայաստանի արտաքին առևտրի այս պատկերը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ արտահանման անկումը շարունակական բնույթ է կրում։ Եթե նախորդ ժամանակահատվածներում արդեն նկատվել էր արտահանման դանդաղում կամ նվազում, ապա 2026 թվականի հունվար– հուլիսի 7,9 տոկոս անկումը վկայում է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ ամսվա կամ մեկ շուկայի շոկով։ Առաջին կիսամյակի տվյալներով էլ արտահանումը նվազել էր 6,7 տոկոսով, իսկ հունվար–հուլիսին անկումը խորացել է մինչև 7,9 տոկոս, ինչը նշանակում է, որ հուլիսը չի շտկել ընդհանուր միտումը, այլ հակառակը՝ որոշ չափով ուժեղացրել է բացասական դինամիկան։ 2026 թ. հունվար–հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել էր 0,1 տոկոսով, արտահանումը՝ 6,7 տոկոսով, իսկ ներմուծումը աճել էր 4 տոկոսով, այսինքն՝ արդեն առաջին կիսամյակում առկա էր նույն անհավասարակշիռ պատկերը, որը հուլիսին առավել ցայտուն է դարձել ներմուծման արագացման պատճառով։

Այստեղ վտանգավոր է ոչ միայն այն, որ արտահանման ծավալները պակասում են, այլև այն, որ տնտեսության ներսում առևտրային ակտիվությունը ևս թույլ է։ 2026 թ. հուլիսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,1 տոկոսով, նույնպիսի անկում էր արձանագրվել նաև հունիսին, իսկ հունվար–հուլիս ամիսների կուտակային աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս՝ հունվար–հունիսի 0,9 տոկոս ցուցանիշի համեմատ դանդաղելով դարձյալ 0,1 տոկոսային կետով։

Սա կարևոր է, որովհետև արտաքին առևտրի խնդիրները հաճախ առաջին հերթին երևում են սահմանային վիճակագրության մեջ, բայց հետո փոխանցվում են ներքին շուկային՝ բիզնես շրջանառության դանդաղման, պահեստային պաշարների ավելացման, շահութաբերության նվազման, հարկային մուտքերի հնարավոր թուլացման և սպառողական վարքի փոփոխության տեսքով։ Եթե ներմուծումն աճում է, բայց ներքին առևտրի աճը գրեթե կանգնած է, առաջանում է հարց՝ այդ ներմուծման ո՞ր մասն է իրականում տնտեսական ակտիվություն ստեղծում, իսկ ո՞ր մասն է պարզապես մեծացնում ապրանքային կախվածությունը։ Եթե ներմուծված ապրանքը չի վերածվում արտադրանքի, ծառայության, վերամշակված արտահանման կամ ներքին հավելյալ արժեքի, ապա այն տնտեսությունից դուրս է հանում արժութային ռեսուրսներ՝ առանց համարժեք ներքին եկամտի ստեղծման։

Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար արտաքին առևտրի կառուցվածքային անհավասարակշռությունը ունի մի քանի շերտային վտանգ։ Առաջինն արժութային և վճարային հաշվեկշռի ռիսկն է։ Երբ ներմուծումն էապես գերազանցում է արտահանումը, երկիրը պետք է այդ տարբերությունը ֆինանսավորի այլ աղբյուրներով՝ ծառայությունների արտահանմամբ, դրամական փոխանցումներով, օտարերկրյա ներդրումներով, վարկերով, պահուստների օգտագործմամբ կամ կապիտալի ներհոսքով։ Եթե այդ աղբյուրներից որևէ մեկը թուլանում է, առևտրային պակասուրդը կարող է ճնշում գործադրել ազգային արժույթի վրա։ Երկրորդը արտադրական ռիսկն է։ Արտահանման անկումը նշանակում է, որ տեղական արտադրողները կորցնում են արտաքին շուկաներ, բախվում են գների, որակի, լոգիստիկայի կամ քաղաքական սահմանափակումների խնդիրների, կամ էլ պարզապես չեն կարողանում պահպանել մրցունակությունը։ Երրորդը հարկաբյուջետային ռիսկն է։ Ներմուծման աճը կարճաժամկետ կարող է ավելացնել մաքսային և ԱԱՀ մուտքերը, բայց եթե ներքին արտադրությունը թուլանում է, երկարաժամկետում նվազում է շահութահարկի, եկամտային հարկի, աշխատատեղերի և ներդրումային ակտիվության հիմքը։ Չորրորդը սոցիալական ռիսկն է, քանի որ արտահանող ճյուղերում անկումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման՝ հատկապես գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության և փոքր ու միջին արտադրողների շրջանում։ Հինգերորդը աշխարհաքաղաքական ռիսկն է, քանի որ արտաքին առևտրի շուկաների սահմանափակ աշխարհագրությունը երկիրը դարձնում է խոցելի մեկ կամ մի քանի գործընկերների քաղաքական, մաքսային, սանիտարական, լոգիստիկ կամ արժութային որոշումների նկատմամբ։

Առանձնապես զգայուն է Ռուսաստանի շուկայի գործոնը։ Հայաստանի արտահանման զգալի մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ տարածք, իսկ այդ ուղղության ցանկացած սահմանափակում, վարչարարական խստացում, լոգիստիկ խոչընդոտ կամ պահանջարկի անկում անմիջապես ազդում է հայկական արտադրողների վրա։ Ու պարզ է, որ վերջին շրջանում Ռուսաստանի կիրառած սահմանափակումներն էապես ազդելու էին Հայաստանի անտահանման դինամիկայի վրա՝ չնայած Փաշինյանի կառավարությունը վստահեցնում էր, թե Հայաստանը չի տուժի։ Իրականում արտահանման ուղղությունների բազմազանեցման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Դրա համար էլ արտահանման կառուցվածքի թույլ դիվերսիֆիկացիան խոցելի իրավիճակ է ստեղծում։

Փոքր տնտեսությունների համար արտահանման ծավալը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է դրա որակը՝ ինչ ապրանք է արտահանվում, ինչ հավել յալ արժեք ունի, որքանով է այն տեխնոլոգիական, որքանով է կախված հումքային գներից, արդյոք ունի կայուն պահանջարկ և որքանով կարող է մրցել տարբեր շուկաներում։ Եթե արտահանման մեծ մասն առաջանում է հումքային, կիսամշակված, գյուղատնտեսական կամ սահմանափակ վերամշակմամբ ապրանքներից, ապա երկիրը դառնում է գների և եղանակային պայմանների, բերքատվության, արտաքին պահանջարկի, մաքսային կանոնների և լոգիստիկ ուղիների պատանդ։ Եթե արտահանումը հիմնված է վերաարտահանման ժամանակավոր հոսքերի վրա, ապա այն առավել խոցելի է միջազգային պատժամիջոցների, վերահսկողության, մաքսային ճնշումների և գործընկեր երկրների կարգավորումների փոփոխության նկատմամբ։

Եթե արտահանումը չունի կայուն արտադրական հիմք, ցանկացած արտաքին շոկից հետո վիճակագրական բարձր աճերը կարող են արագ փոխարինվել կտրուկ անկմամբ։ Հայաստանի վերջին տարիների արտաքին առևտրային տատանումները հենց սա են ցույց տալիս. թվերը կարող են ժամանակավորապես մեծանալ որոշ ապրանքային հոսքերի պատճառով, բայց եթե դրանց հիմքում տեղական արտադրողականության աճը չէ, ապա դրանք չեն ստեղծում կայուն տնտեսական անվտանգություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում