Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շնորհիվ բացվող հնարավորություններին
ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումների շարքում բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ ներկայացնելով ՀՀ արտահանման ռազմավարությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:
Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև համաշխարհային բանկի կողմից իրականացվող համապատասխան հետազոտությանը: