Ջրին՝ ջրաչափ, արագությանն՝ արագաչափ, իսկ ե՞րբ է գալու թալանին չափ դնելու ժամանակը
Newspress.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի բնակիչներից առ այն, որ «Երևան ջուր» ընկերությունը, խախտելով իր իրավասությունները, փորձում է գումարներ շորթել այն բնակիչներից, ովքեր իրենց բնակարանները ջրով ապահովվելու համար ունեցան նոր ջրագիծ՝ նոր ջրաչափով: Մարդկանց համար իհարկե զարմանալի է այն հանգամանքն ու փաստը, որ ստիպված են լինում վճարել նախապես դրված ջրաչափերի ցուցմունքները:
Ինչպես գիտենք 2000-ականների սկզբին Երևանում սկսվեց ջրաչափերի զանգվածային տեղադրման ու բնակիչների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների պայմանագրերի կնքման գործընթացը, որի հիմնական նպատակն էր լինելու կարճ ժամանակամիջոցում արմատապես շտկել իրավիճակը ջրամատակարարման ասպարեզում: Սակայն ժամանակն ու փաստերն այլ բան ցույց տվեցին՝ բացեիբաց և առանց ամոթի խաբել սպառողին:
Ըստ ահազանգի` ջրաչափերի վրա նախօրոք մինչև 240խմ իբր թե ծախսված ջրի ցուցմունք է եղել, որը գումարի վերածելով կստանանք, որ նախօրոք բնակիչներից շորթվելու է մոտ 18. 000 դրամ: