Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցը
22 տարեկան հասակում` աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Քաջարանի բնակիչ Ալբերտ Դավիթի Անտոնյանը։ Այս մասին տեղկացնում ենք «Ողջի Քաջարանց» ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 13։59-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքում գտնվող հանքի տարածքում բեռնատար է կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «BelAZ» մակնիշի բեռնատարը ճանապարհի ոլորաններից մոտ 70 մետր ցած է գլորվել և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից։
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից էլ հայտնել են. «Խորը ցավով տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։