Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կարող էր խուսափել մեծաթիվ զոհերից. Ազատ Արշակյան
«Հայ ժողովուրդը հաշիվը փակեց, բայց նրանք դժգոհ էին մեր իշխանություններից, իշխանություններին պատժեցին: Նրանք հո դիրքերում գտնվող զինվորին չէին հասցեագրում իրենց դիվանագիտական ու քաղաքական քայլերը, դա ՀՀ իշխանությունների դեմ էր»,- ասաց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին այլախոհ Ազատ Արշակյանը:
Նրա կարծիքով` քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կարող էր խուսափել մարդկային մեծաթիվ կորուստներից, եթե մեր բանակը զինված լիներ արդիական զենքով:
Ազատ Արշակյանի խոսքով` հայկական բանակը անհրաժեշտ զինատեսակներով զինելուց զատ անհրաժեշտ է այն ապահովել նաեւ դաշտային ճաշարաններով եւ շարժական բաղնիքներով:
«Հազարավոր զինվորականներ դաշտերում են` զորանոցներից դուրս, մինչդեռ ոչ մի դաշտային ճաշարան չկա. չէր կարող լինել, որովհետեւ դրան պատրաստ չէինք: Բանակում շարժական բաղնիքներ չկան, մինչդեռ մարդիկ կան, որ 15-20 օր դիրքերում են. դուք պատկերացնո՞ւմ եք 20 օր տաք ջուր չտեսած մարդու»,- ասաց Ազատ Արշակյանը: