ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավերի պայթեցման և անօդաչուի խոցման մասինԸնդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է. «Հրապարակ»Ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կինեն տարբեր հասցեներում
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր կուսակցության պարտությունը ԱՄՆ-ի ընտրություններումՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր
Հասարակություն

«Կարևոր տեղ էր հատկացված ազգային արժեքներին». Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Գեղարքունյաց թեմ

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ և առաջնորդությամբ՝ Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Գեղարքունյաց թեմ՝ համախմբելով ավելի քան 110  երիտասարդների:

Օրվա առաջին հանգրվանը Հայրավանքն էր։ Այստեղ երիտասարդները մասնակցել են միասնական ժամերգության՝ գլխավորությամբ Շիրակի թեմի Արժանապատիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանի, Արտաշես և Վահան սարկավագների։ Սևանա լճի ափին գտնվող Հայրավանքը դարերի պատմություն ունեցող հոգևոր կենտրոն է, և սրբավայրի խաղաղ միջավայրը յուրահատուկ խորհուրդ հաղորդեց ուխտավորների աղոթքին։

«Հայրավանքից հետո ուխտավորները շարունակեցին ճանապարհը դեպի Վանեվանք, որտեղ ևս մեկ անգամ համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ։

Ուխտագնացության կարևորագույն բաղադրիչներից էր նաև երիտասարդների անմիջական շփումը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Երիտասարդները հնարավորություն ունեցան Սրբազան Հորը ուղղել իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել իրենց մտքերն ու մտահոգությունները և ստանալ Հայրական խորհուրդներ։

Վանեվանքի բակում կազմակերպվեց նաև սիրո ճաշ, որը դարձավ օրվա ջերմ ու խորհրդանշական դրվագներից մեկը։ Քրիստոնեական համայնքի կյանքում միասին ճաշելը ոչ միայն ընկերական շփման, այլև միմյանց հանդեպ սիրո, հոգատարության և միասնության արտահայտություն է։

Օրվա հոգևոր ընթացքին զուգահեռ կարևոր տեղ էր հատկացված նաև ազգային արժեքներին: Ուխտագնացության անբաժան մասն էին կազմում ազգային երգն ու պարը։

Երիտասարդական ուրախությունն ու ընկերական շփումը շարունակվեցին նաև Սևանա լճի ափին, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան հանգստանալու, զրուցելու և միասին անցկացնելու օրվա վերջին հատվածը։ Հոգևոր ապրումներին, աղոթքին ու զրույցներին միացավ նաև հետաքրքիր ժամանցը՝ ստեղծելով ամբողջական և հիշարժան օր։

Սրբազան Հոր կողմից երիտասարդներն ունեին նաև հյուրասիրություն, որը ճաշակեցին Սևանա լճի հարակից տարածքում:

Շիրակի թեմի Երիտասարդաց միության համար նման նախաձեռնությունները նաև երիտասարդների հետ շարունակական աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Դրանք նպաստում են Եկեղեցու և երիտասարդների միջև կապի ամրապնդմանը, երիտասարդների հոգևոր կյանքի զորացմանը, ազգային ու քրիստոնեական արժեքների առավել խոր ընկալմանը և միմյանց հանդեպ պատասխանատվության ու հոգատարության ձևավորմանը»,- ասվում է հաղորդագրությունում։