«Վարդանյան եղբայրներ» կրկեսը Հայաստանը կներկայացնի միջազգային բեմում
Սեպտեմբերի 17-ից 20-ը Տաջիկստանի պետական կրկեսում կանցկացվի «Կրկեսի աշխարհը միավորում է սրտերը» խորագրով միջազգային փառատոնը: Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ ծաղրածուներ «Vavi»-ի (Վահագն Ազիզբեկյան) և «Mini»-ի (Կամո Կիրակոսյան) մասնակցությամբ։
Փառատոնին կմասնակցեն աշխարհի 14 երկրների արտիստներ:
Թերևս հայկական կրկեսային արվեստի համար սա կարևոր և նշանակալի իրադարձություն է:
«Վարդանյան եղբայրներ» կրկեսի համար միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ և պատասխանատվություն է։