Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում. 2027-ին այլևս խոչընդոտ չի լինի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Մեր մեծագույն թակարդն այն է, որ 2 տարվա վերջում տեսնենք, որ էլի ոչ մի բան չենք տեսնում. Փաշինյան (տեսանյութ)«Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Հույսով եմ՝ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան
Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՍկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. ՍարգսյանՄեր առաջնային հանձնառությունը՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղությունը. Միրզոյան (տեսանյութ)«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է Մատենադարան
Հասարակություն

Երկարատև «աղմուկից» հետո Վանաձորի թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

NEWSPRESS.am-ի տեղեկություններով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նա Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ 

Ըստ օդում կախված լուրերի՝ Լուսինե Սահակյանը Լոռու նախկին  մարզպետ Անդրանիկ Ղուկասյանի մտերիմներից է՝ բարեկամուհին, ու նաև նրա հետ քայլարածներից է: Ու պատահական չէ, որ Լուսինեն հայտնվել է այս պաշտոնում, հատկապես երբ այն ժամանակ Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանն իր հարցազրույցներից մեկում հաստատել էր, որ ինքը վստահում է միայն քայլարածներին։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Լուսինե Սահակյանը փորձել է զբաղվել լրագրությամբ։ Դեռ տարիներ առաջ՝ ուսանող ժամանակ, նա փորձեց իր առաջին քայլերն անել Վանաձորի հեռուստաընկերություններից մեկում, սակայն դա մնաց որպես անհաջող փորձ։ Թեև նա ինքը շատ վայրերում իրեն ներկայացրել է իբրև լրագրող, սակայն այդպես էլ լրագրող չդարձավ՝ լրագրությունը նրա մոտ չստացվեց։

Լուսինե Սահակյանը՝ որպես բանասեր, դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Ասում են, օգտագործելով որոշ լծակներ՝ աշխատել է նաև Վանաձորի կերպարվեստի թանգարանում:

Ու թեև նրա շուրջ միշտ «աղմուկ» էր, բայց ինքը՝ Սահակյանը, կարծես կամ չէր լսում, կամ պարզապես փորձում էր անտեսել իր շուրջը պտտվող տարատեսակ դժգոհությունները:

Ինչևէ․․․․

Նա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից: Ասում են, նա մեկ այլ հաստիքով, դեռ կաշխատի թատրոնում:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, թատրոնի տնօրեն է նշանակվելու Սևակ Սարգսյանը, ով ժամանակին եղել է Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրենը: