Լատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված է
Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Յանիս Դոմբրավան կոչ է արել այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն վերադարձել Բելառուսից, ընտրել այլ ճանապարհներ։
Լատվիայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Քրիստինե Պետերսոնեն LETA գործակալությանը հաստատել է, որ Լատվիա–Բելառուս սահմանին՝ Պատերնիկիի անցակետում, տեխնիկական խնդիրներ են առաջացել՝ կապված տեղեկատվական համակարգերի աշխատանքի խափանումների հետ։
Դրա պատճառով ներկայում հնարավոր չէ իրականացնել սահմանային վերահսկողություն։
Պետերսոնեի խոսքով՝ խափանման պատճառներն ու վերացման ժամկետները դեռ հայտնի չեն։ Սահմանապահ ծառայությունը կթարմացնի սահմանը հատելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։