ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է լքել իր պաշտոնը, հայտարարել է լրագրող Ռոմեն Մոլինան X սոցիալական ցանցում։
Լրագրողի տվյալներով՝ Ինֆանտինոն կորցրել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների աջակցությունն ու կազմակերպության նկատմամբ վերահսկողությունը, ինչի պատճառով կարող է հեռանալ նախագահի պաշտոնից։
Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ Ինֆանտինոն քննարկում է աշխարհի առաջնության բաժնեմասի մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու առաջարկը։ Ըստ հրապարակման՝ ՖԻՖԱ-ն նախատեսում է մրցաշարի կառավարումը առանձնացնել առանձին ընկերության մեջ և ներդրողներին վաճառել դրա բաժնետոմսերի մոտ 20-30 տոկոսը։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել էր, որ կարող է բոյկոտել 2030 թվականի աշխարհի առաջնությունը, եթե ՖԻՖԱ-ն վաճառի մրցաշարի անցկացման իրավունքների մի մասը։ Բոյկոտի գաղափարին, ըստ հաղորդագրությունների, միացել են ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկված բոլոր 55 ազգային ասոցիացիաները, այդ թվում՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը։