Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում. 2027-ին այլևս խոչընդոտ չի լինի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Մեր մեծագույն թակարդն այն է, որ 2 տարվա վերջում տեսնենք, որ էլի ոչ մի բան չենք տեսնում. Փաշինյան (տեսանյութ)«Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Հույսով եմ՝ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան
Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՍկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. ՍարգսյանՄեր առաջնային հանձնառությունը՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղությունը. Միրզոյան (տեսանյութ)«ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն
Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան
Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. նա հայր ու մայր չուներ
Կառավարությունն առաջարկել է TRIPP-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Կալուգային. օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղելՄանկապղծnւթյան հոդվածով մեղադրվող ԱՄՆ 44-ամյա քաղաքացին Գյումրիում հայտնաբերվել է և արտահանձնվել (տեսանյութ)Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է Մատենադարան
Հասարակություն

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներին

Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշում, որը վերաբերում է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությանը խորհրդարանում։ Փաստաթուղթն իր ոչ հստակ ձևակերպումներով և անընդունելի արգելքներով արդեն իսկ մտահոգություն է առաջացրել լրագրողական շրջանակներում։

Ըստ էության, նոր կանոնները շարունակում և ավելի են խստացնում այն սահմանափակումները, որոնք առկա էին 2019թ․ փետրվարի 12-ին ընդունված համապատասխան որոշման մեջ և զարգացվեցին ուղիղ 5 տարի առաջ՝ 2021 թվականի այս օրերին, տվյալ փաստաթղթի 1-ին հավելվածում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Հիշեցնենք, որ դրանց հիման վրա ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի և գործունեություն ծավալելու առումով այնպիսի արգելքներ կիրառվեցին, որոնք աննախադեպ էին հայաստանյան խորհրդարանի ողջ պատմության մեջ։ Ընդ որում, առնվազն տարակուսելի է, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այժմ այդ որոշումները չեն քննարկվել լրատվամիջոցների և լրագրողական հասարակական կազմակերպությունների հետ։

Այս պահին արդեն անիմաստ համարելով հին ու նոր կանոնների համադրումն ու տարբերությունների վերհանումը՝ անդրադառնանք միայն վերջին որոշման՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշ դրույթների։ Օրինակ, խիստ խնդրահարույց է փաստաթղթի 1․6 կետը, որը մասնագիտական գործունեություն իրականացնելու՝ տարածքային սահմանափակումներից զատ, նախատեսում է, որ «հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ», ավելին՝ այդ լրագրողները պետք է նախօրոք ցուցակագրվեն, իսկ այդ ցուցակը նիստից առնվազն 2 ժամ առաջ պետք է հանձնվի ԱԺ գլխավոր քարտուղարին։ Սա կամայական որոշումների լայն դաշտ է բացում հանձնաժողովների նախագահների համար։ Կամ ինչպե՞ս կարելի է հիմնավորել այն, որ ըստ 6․16 կետի՝ ԱԺ «դռնբաց նիստերի ժամանակ նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տրված ցուցակով ներկայացված անձինք», այսինքն՝ արդեն հավատարմագրված լրագրողները մամուլի օթյակ մտնելու ու աշխատելու համար պետք է լրացուցիչ ցուցակագրվե՞ն։ Ինչո՞ւ և ի՞նչ պարբերականությամբ։

Անընդունելի է նաև, որ ԱԺ-ում արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս կարգավորումը նախկինում էլ է կիրառվել և արժանացել է Տեղեկատվական վեճերի խորհրդի քննադատությանը․ դրույթի ձևակերպումը լայն է և անորոշ, այն չի փոխհավասարակշռում տեղեկություններ ստանալու հանրային շահը անվտանգության աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարման և անձնական կյանքի հարգման իրավունքի հետ։ Հետևաբար, ըստ փորձագիտական խմբի, տվյալ դրույթն իրավաչափ չէ։

Եթե հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում բազմիցս եղել են դեպքեր, երբ նիստերի դահլիճում կրքերը բորբոքվելիս և պատգամավորների միջև ծեծկռտուքներ ծագելիս անվտանգության ծառայողները ներխուժել են մամուլի օթյակ, լրագրողներից պահանջել դադարեցնել նկարահանումներն ու դուրս գալ սրահից, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչի համար է վերոհիշյալ արգելքը։ Մինչդեռ նման տեսարանները նորություն չեն, և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ գործելաոճ ու վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։

Այս առնչությամբ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ որոշման վերոհիշյալ և մի շարք այլ խնդրահարույց դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող երաշխիքներին։ Ուստի ընտրվելիք 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

կասեցնել «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշման՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերաբերող դրույթների գործողությունը,

նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ների, լրագրողական ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու այդ դրույթներում առկա խնդիրների համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ