Ագրամունտը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման կոչ է արել։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացմանը Ագրամունտը ափսոսանք է հայտնել շփման գծում բռնության աճի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը։
ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու մանդատ չունի, բայց խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել։