Նիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար սպանել է երկու տարեց կնոջ
ԱՀ միությունը բարձր է գնահատում Մեզյուրի հանձնառությունը՝ պաշտպանելու տեղահանվածների իրավունքներըԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում հարվածել է երկու տանկերիՍինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթովՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԴատախազական ներգործության արդյունքում՝ Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ պարզաբանում (տեսանյութ)Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալովԴատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Թրամփը նոր նախապայման է հայտնել՝ Իրանի հետ բանակցությունները սկսելու համարԱդրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջՎեհափառի դեմ գործ հարուցելը մեղք է. այս մեղքն ամբողջ հայ ժողովրդի վրա է, մե’նք ենք հատուցելու այս մեղքի դիմաց․ Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)Իրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ)
Պրահայում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ պատմական հայրենիք. Գալստյան
«Քաղաքականության առևանգումը․ ինչպես է իշխանության վերարտադրության գինը վճարում Հայաստանը». Վլադիմիր ՄարտիրոսյանԱմենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն աշխարհաքաղաքական թակարդից. Արման ԱբովյանՆԳՆ ջրափրկարարները փրկել են 22-ամյա երիտասարդի կյանքը (տեսանյութ)Լիպարիտ Դրմեյանի թիրախավորումը միաժամանակ երկու խնդիր է լուծում. Դավիթ ԱնանյանԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին Պարզվել է «Լոռի Պիկ» հանդիսությունների սրահում թունավորված 21 անձանց ինքնությունը«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ (տեսանյութ)Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ
Արթուր Սարգսյանը քաղաքական պшտանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ Տիգրան Աբրահամյանը տարբերակներ է առաջարկել ԶՈւ-ում մահվան դեպքերը նվազեցնելու համար (տեսանյութ)
Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ռուսական հրթիռը Կիևում հարվածել է ամերիկյան ընկերությանը պատկանող օբյեկտինԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանըՀայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր
Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Արժանի էինք հաջորդ փուլ անցնելուն․ «Նոայի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)ԱԺ-ում կշարունակեմ ծառայել պետությանն ու կոտայքցիներին. Ահարոն Սահակյան Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՆԳ նախարարը Լոռիում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ, աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ
Ուժայինները Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են անցկացնում
Քաղաքականություն

Բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սառա Մարտինսը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

«Պորտուգալիան մեր իրականության և հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի, ինչը մեծապես պայմանավորված է նաև Գալուստ Գյուլբենկյանի թողած հարուստ ժառանգությամբ։ Շատ դեպքերում Պորտուգալիայում Հայաստանը ճանաչում են հենց նրա անունով»,- նշել է նախագահը։

Ընդգծելով Պորտուգալիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ նախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման համար առկա է զգալի ներուժ։

«Անկախության ձեռքբերումից հետո մեր երկրների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և մենք պատրաստ ենք դրանք առավել զարգացնել ու խորացնել՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում։

Մենք նաև սերտ համագործակցում ենք Հայաստան–Եվրոպական միություն ձևաչափում և բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության շարունակական զարգացման գործում»,– ասել է Հանրապետության նախագահը։

Իր հերթին դեսպան Սառա Մարտինսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում և ներկայացնել Պորտուգալիան Հայաստանում։

Դեսպանն ընդգծել է, որ իր առաջնային առաքելությունն է նպաստել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու համագործակցության ընդլայնմանը։

«Թեև Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 34 տարի առաջ, մեր երկու ժողովուրդների միջև կապերը շատ ավելի խորն են և ունեն երկարամյա պատմություն»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ կգործադրի բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առավել ակտիվ զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին։

Կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ առևտրաշրջանառության աճի, ներդրումային կապերի խթանման, գործարար շրջանակների միջև անմիջական շփումների ընդլայնման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման համատեքստում։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների առաջմղման կարևորությունը՝ որպես կայուն զարգացման և միջազգային գործընկերության խորացման հիմնարար նախապայման։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Հանրապետության նախագահը նշել է, որ համաժողովի անցկացումը կարևոր հնարավորություն է միջազգային հանրության ջանքերը համախմբելու կենսաբազմազանության պահպանության, կլիմայական փոփոխությունների հետևանքների հաղթահարման և կայուն զարգացման օրակարգի առաջմղման շուրջ։ Ընդգծվել է, որ ժամանակակից գլոբալ մարտահրավերները պահանջում են պետությունների միջև առավել սերտ համագործակցություն, համերաշխություն և միասնական պատասխանատվություն։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացումը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպանի միջոցով իր հրավերն է փոխանցել Պորտուգալիայի Հանրապետության նախագահին՝ հարմար ժամանակահատվածում պաշտոնական այց կատարել Հայաստան։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Հայաստանի և Պորտուգալիայի արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում։ Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու փոխգործակցությունը միջազգային իրավունքի, բազմակողմանիության և խաղաղության սկզբունքների վրա հիմնված միջազգային կարգի ամրապնդման ուղղությամբ։

Կողմերը բարձր են գնահատել նաև Հայաստան-Եվրոպական միության գործընկերության շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ նախաձեռնությունների վրա հիմնված երկխոսությունը կարևոր հիմք է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնցում Պորտուգալիան շարունակում է ունենալ իր նշանակալի ներդրումը։