Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները
Օգոստոսի 1-ին՝ ժամը 00:00-05:00-ն, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ։
Սրսկումն իրականացվելու է 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներում, ինչպես նաև 9-րդ և 11-րդ փողոցների այգիներում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են այդ ժամերին փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։