Հրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»
Հրազդանի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։
Ընտանիքի առաջնեկ Արթուրը ծնվել է 4 կգ 650 գ քաշով, 53 սմ հասակով։
Բուժկենտրոնը շնորհավորում է ծնողներին ու շնորհակալություն հայտնում բուժանձնակազմին՝ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի և հոգատար աշխատանքի համար: