Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայան
Ամռան սկզբից ի վեր ռուսական ուժերն Ուկրաինայում ոչնչացրել են ավելի քան 200 բենզալցակայան։
Այս մասին նշել է Խակովի մարզային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Սկորիկին։
Սկորիկին չի նշել, թե որ ժամանակահատվածում է հավաքվել այս տեղեկատվությունը։
Խարկովի մարզն է ամենաշատը տուժել, որտեղ ոչնչացվել է առնվազն 80 բենզալցակայան։ Հարձակման են ենթարկվում նաև Սումիի, Պոլտավայի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերը։ Միայն Զապորոժիեում վերջին շաբաթներին ոչնչացվել է ավելի քան 30 բենզալցակայան։
Ռուսներն իրենց հարվածներում օգտագործում են հարձակողական անօդաչու թռչող սարքեր, այլ թռչող ռումբեր, FPV անօդաչու թռչող սարքեր և ուղղորդվող ավիառումբեր։