ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում հարվածել է երկու տանկերի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ առանց Իրանի թույլտվության հարվածել է երկու տանկերի, որոնք փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով։
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ն պնդում է, որ նավերը անտեսել են նախազգուշացումները՝ գործելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրահանգներին համապատասխան։ Իրանի խոսքով՝ միջադեպից հետո երկու տանկեր կանգնեցվել են, իսկ ևս չորսը փոխել են ուղղությունը։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ նախկինում տեղեկացրել է նավագնացության և ապահովագրական ընկերություններին չհետևել CENTCOM-ի առաջարկություններին՝ ընդգծելով, որ ցանկացած անօրինական միջամտություն անպատասխան չի մնա։