Թրամփը նոր նախապայման է հայտնել՝ Իրանի հետ բանակցությունները սկսելու համարԱդրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջՎեհափառի դեմ գործ հարուցելը մեղք է. այս մեղքն ամբողջ հայ ժողովրդի վրա է, մե’նք ենք հատուցելու այս մեղքի դիմաց․ Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)Իրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ)
Պրահայում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ պատմական հայրենիք. Գալստյան
«Քաղաքականության առևանգումը․ ինչպես է իշխանության վերարտադրության գինը վճարում Հայաստանը». Վլադիմիր ՄարտիրոսյանԱմենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն աշխարհաքաղաքական թակարդից. Արման ԱբովյանՆԳՆ ջրափրկարարները փրկել են 22-ամյա երիտասարդի կյանքը (տեսանյութ)Լիպարիտ Դրմեյանի թիրախավորումը միաժամանակ երկու խնդիր է լուծում. Դավիթ ԱնանյանԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին Պարզվել է «Լոռի Պիկ» հանդիսությունների սրահում թունավորված 21 անձանց ինքնությունը«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ (տեսանյութ)Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ
Արթուր Սարգսյանը քաղաքական պшտանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ Տիգրան Աբրահամյանը տարբերակներ է առաջարկել ԶՈւ-ում մահվան դեպքերը նվազեցնելու համար (տեսանյութ)
Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ռուսական հրթիռը Կիևում հարվածել է ամերիկյան ընկերությանը պատկանող օբյեկտինԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանըՀայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր
Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Արժանի էինք հաջորդ փուլ անցնելուն․ «Նոայի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)ԱԺ-ում կշարունակեմ ծառայել պետությանն ու կոտայքցիներին. Ահարոն Սահակյան Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՆԳ նախարարը Լոռիում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ, աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ
Ուժայինները Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են անցկացնում
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսովՍպասվում են անձրևներԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանում գտնվող Wildberies-ի տարբեր կենտրոններին1,5 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Համասի շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել. Թրամփ«Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներինՀայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր ԳրիգորյանՀեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերըՀայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ ԱռաքելյանԵրևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքըԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածքՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասին«Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլՌեշետնիկովը պատասխանել է Փաշինյանի՝ ՌԴ-ից այլընտրանքներ փնտրելու հայտարարությանըԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ Ռեշետնիկով
Քաղաքականություն

Ամենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն աշխարհաքաղաքական թակարդից. Արման Աբովյան

Մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե փակեն աչքերն ու չտեսնեն այն ահռելի վտանգները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, ապա այդ խնդիրներն այլևս գոյություն չեն ունենա: Այս մասին գրել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:

«Գագիկ Ծառուկյանի վերջին ուղերձը բանտից, ըստ էության, արտացոլումն է այն սարսափելի իրականության, որը մեզ շրջապատում է, և որից, ցավոք, շատերը փորձում են փախչել։ Դա հասկանալի է․ մարդիկ սխալմամբ կարծում են, թե եթե փակեն աչքերն ու չտեսնեն այն ահռելի վտանգները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը, ապա այդ խնդիրներն այլևս գոյություն չեն ունենա։

Բայց նրանք սխալվում են։ Եվ այդ սխալի գինը կարող են լինել այնպիսի գործընթացներ, որոնք բոլորիս կկանգնեցնեն անխուսափելի ցնցումների առաջ։

Ըստ էության, Ծառուկյանն ասում է, որ եթե նոր Ազգային ժողովում չլինի ճգնաժամը հաղթահարելու բովանդակային ծրագիր, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Իզուր չէ, որ իր ուղերձում բանտից նա հիշեցնում է, որ ինքն ու իր թիմը (որի անդամը լինելու պատիվը նաև ես ունեմ) ընտրություններին մասնակցեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Այդ ծրագրի հիմնական նպատակը հենց այն էր, որպեսզի ձևավորվի երկրի այնպիսի քաղաքական և տնտեսական ուղեգիծ, որը թույլ կտա չեզոքացնել առկա վտանգները և Հայաստանը դնել կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ուղու վրա։

Այսօր հարցը նույնիսկ այն չէ, թե ով է մեղավոր։ Ամենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել։

Ինչպե՞ս դուրս բերել Հայաստանը այն աշխարհաքաղաքական թակարդից, որի մեջ մենք ինքներս մեզ տարանք՝ կուրացած ատելությունից և պառակտվածությունից։

Բանտում գտնվելով և ենթարկվելով ճնշումների՝ Ծառուկյանը, այնուամենայնիվ, անդադար կրկնում է մի պարզ ճշմարտություն․ մենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ։ Մենք իրավունք չունենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու այնպես, որ մի օր ստիպված լինենք ընտրություն կատարել «կամ-կամ» սկզբունքով։

Անկասկած, ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև արհեստականորեն ստեղծված ընտրության շուրջ առաջացած լարվածությունը հենց այն քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում Հայաստանը վերածվում է գլոբալ դիմակայության մի մասի։

Ծառուկյանն ասում է, որ չի եղել և չի կարող լինել որևէ ռացիոնալ բացատրություն այն հետևողական քաղաքականությանը, որը լարվածության օջախներ է ստեղծում մեր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում։ Որովհետև դրա հետևանքները կրում են հասարակ մարդիկ, որոնք այսօր աշխատանքի, եկամտի և ապրուստի միջոցների կորստի գնով վճարում են քաղաքական գործիչների կարճատեսության համար։

Իսկ եթե դրան գումարենք Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական թշնամական քաղաքականությունը, որն ուղղված է մեր երկրի առավելագույն թուլացմանը, ապա մեր առջև բացվող հեռանկարները չափազանց մտահոգիչ են։

Ծառուկյանը միանգամայն արդարացիորեն նշում է, որ արդեն հնարավոր չէ «երկու աթոռի վրա նստել»։ Անհրաժեշտ է ձևավորել աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի համակարգ, որի պայմաններում Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել վերջնագրերի լեզվով։

Մենք իրավունք չունենք դառնալու փոխանակման առարկա կամ Արևմուտքի և Արևելքի միջև դիմակայության հարթակ։

Հնարավո՞ր է արդյոք շտկել իրավիճակը։

Անշուշտ՝ այո։

Հնարավո՞ր է չեզոքացնել առկա վտանգները։

Անկասկած՝ այո։

Մնում է միայն սթափ գնահատել իրավիճակը և անել հետևություններ։