Թրամփը նոր նախապայման է հայտնել՝ Իրանի հետ բանակցությունները սկսելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին խաղաղ բանակցությունների, եթե Թեհրանը համաձայնի հրադադարի, հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաին։
«Սա ցանկացած բանակցությունների հիմքն է. դրանք սկսվում են հրադադարից, և այն պետք է սկսվի Իրանից», - ասել է NYP-ի աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական լուծման համար։