Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ
Ուժայինները Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են անցկացնում
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսովՍպասվում են անձրևներԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանում գտնվող Wildberies-ի տարբեր կենտրոններին1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Համասի շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել. Թրամփ«Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներինՀայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր ԳրիգորյանՀեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերըՀայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ ԱռաքելյանԵրևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքըԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածքՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասին«Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլՌեշետնիկովը պատասխանել է Փաշինյանի՝ ՌԴ-ից այլընտրանքներ փնտրելու հայտարարությանըԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ կայացել է նիստԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՈ՞րը կլինի Փաշինյանի հաջորդ քայլը «ժողովրդավարական երկրում»․ Մելիքյան«Շանթ Դաշինք»-ը դատապարտել է Փաշինյանի հայտարարություններըՑեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության սյունն է. թուրքերը հասկանում են, Փաշինյանը՝ ոչՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԹուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերըՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողություններըԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըՌԺԴ-ն զարմացած է երկաթուղիների վարձավճարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից․ մանրամասներԳործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունն իրենց խոսքն ասեն․ ԱնանյանԲաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»Իրանը Բուլղարիային զգուշացրել է՝ Իրանի դեմ գործողությունների համար չտրամադրել «Բեզմեր» ավիաբազանՃապոնիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է արդեն 28 մարդԱռեղծվածային մահվան դեպք՝ Կոտայքի մարզում․ գետի ափին հայտնաբերվել է կնոջ մարմինՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԱշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում․ ԱբրահամյանԴատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա Պատարագների մասնակցության վայրըԴավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԱռուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքըԻրանը հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազայինՕգոստոսին նախատեսվում է փոխհատուցում՝ որոշ տեսակի ապրանքներ արտահանող տնտեսավարողներին
Մամուլ

Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք նշանակումներ և վերադասավորումներ իրականացվում են արագ և հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ։

Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում և սպասում էր տեղափոխմանը։

Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Այս որոշումն անակնկալի է բերել թե՛ նախարարության աշխատակիցներին, թե՛ գործարանի հետ կապված գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին։ Արդյունքում Զաքարյանը մնացել է նախկին կարգավիճակում, իսկ արդեն սկսված տեղափոխության գործընթացը փաստացի դադարեցվել է։

Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես ևս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և հաճախ վերջին պահին վերաձևել իր թիմի ներսում ազդեցության և պատասխանատվության բաշխումը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: