Ադրբեջանը հաստատել է առաջիկա օրերին բանակցային գործընթացի սկսվելու հավանականությունը
Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ առաջիկայում կարող են վերսկսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հասանովի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները վերսկսելու առաջարկը ստացվել է Մոսկվայից և ավելացրել, որ այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը. «Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների հագեցած փուլ»։