Իրանը հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազային
Իրանը հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ավիաբազային՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարձակումների, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
Իրանական կողմի տվյալներով՝ այսօր առավոտյան ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռներով հարձակվել են Ալ-Ազրաք ավիաբազայի F-35 կործանիչների թռիչքուղու և սպասարկման կայանի վրա։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են երեք ամերիկյան F-35 կործանիչներ, իսկ ևս երեքը լուրջ վնասվել են։