Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներ
Հասարակություն

Մահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը

ԵՊՀ-ից հայտնում են, որ կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության (ներկայում՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության) ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարո Մնացականի Կարապետյանը։

Կարո Կարապետյանն ավարտել է Մախաչկալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև Դաղստանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը՝ մասնագիտանալով անգլերենի ուղղությամբ։ 1972–1975 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1977 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում։

Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է ավելի քան երեքուկես տասնամյակի մանկավարժական և գիտամանկավարժական աշխատանք։ Դասավանդել է դպրոցում և Երևանի պետական համալսարանում, աշխատել է որպես թարգմանիչ Իրաքում, ղեկավարել բազմաթիվ կուրսային, մագիստրոսական և ատենախոսական աշխատանքներ։

1987–2000 թվականներին Կարո Կարապետյանը ղեկավարել է ԵՊՀ անգլերեն լեզվի ամբիոնը, իսկ 1991 թվականին հիմնադրել և մինչև 2009 թվականը ղեկավարել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ նշանակալի ներդրում ունենալով դրա կայացման, զարգացման և կրթական ավանդույթների ձևավորման գործում։ 2009 թվականից ղեկավարում էր ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը։

Կարո Կարապետյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում էին օտար լեզուների դասավանդման մեթոդիկան, կիրառական լեզվաբանությունը, բառագիտությունն ու անգլերենի դարձվածաբանությունը։ Նա ավելի քան 40 գիտական աշխատությունների, բառարանների, բուհական և դպրոցական դասագրքերի ու հոդվածների հեղինակ էր։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների ու վերապատրաստումների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Լիդզի համալսարանում, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանում և Զալցբուրգում անցկացված մասնագիտական ծրագրերին։

Կարո Կարապետյանի անունը մշտապես կմնա Երևանի պետական համալսարանի պատմության մեջ՝ որպես նվիրյալ մանկավարժ, գիտնական, կազմակերպիչ և համալսարանական կրթության զարգացման գործում բացառիկ ավանդ ունեցած ղեկավար։

Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը խոր ցավակցություն է հայտնում Կարո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրա մարդկային և մասնագիտական բարձր արժանիքները։

Հիշատակը վառ կմնա նրա սաների, գործընկերների և համալսարանական համայնքի ներկայացուցիչների սրտերում։