Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը գույք է նվիրել Հայաստանին
Հայաստանի կառավարությունն ընդունել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նվիրաբերած փրկարարական սարքավորումներն ու այլ գույքը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Գույքը կհանձնվի ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությանը։
Նշվում է, որ այս որոշումը կնպաստի Փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ու սեփական գործառույթներն իրականացնելու հնարավորությունների ընդլայնմանը։