ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին
ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների զանգվածային ալիքը՝ ի պատասխան ԱՄՆ ուժերի վրա երեկվա հրթիռային հարձակման փորձի», - ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կետերի, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանների, ափամերձ հսկողության և պաշտպանության օբյեկտների, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի ակտիվների։