«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Սոֆյա Հովսեփյանը, Արտուշ Չիբուխչյանը և Մաքսիմ Սարգսյանը
Ապրիլի 19-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Սոֆյա Հովսեփյանը, Արտուշ Չիբուխչյանը եւ Մաշտոցի պուրակում կազմակերպված ակցիայի համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Նախաձեռնության անդամները կպատմեն «Առաջին անհրաժեշտության իրեր եւ սնունդ թիկունքից առաջնագիծ» ակցիայի, ինչպես նաեւ շփման գծում զինվորների հետ ունեցած հանդիպումների ու տպավորությունների մասին:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: