Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, հաղորդում է Haaretz-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կողմերը տարբեր կարծիքներ ունեն անհաջող բանակցությունների հանգամանքների վերաբերյալ։ Մի աղբյուր պնդում է, որ Զելենսկու գրասենյակը դիմել է Իսրայելի վարչապետի գրասենյակ՝ հանդիպում կազմակերպելու առաջարկով, բայց պատասխան չի ստացել։ Միևնույն ժամանակ, ուկրաինական աղբյուրը Haaretz-ին ասել է, որ նախաձեռնությունը, ենթադրաբար, եղել է իսրայելական կողմից, բայց Կիևի համաձայնությունից հետո որևէ այլ արձագանք չի եղել։
Ինչպես նշում է թերթը, միայն հուլիսի 28-ին են Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել, որ Նեթանյահուն չի կարողանա հանդիպել Զելենսկու հետ՝ խիտ գրաֆիկի պատճառով։