Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետՃապոնիայում արևահարման հետևանով մեկ շաբաթում 45 մարդ է մահացելՔՊ-ականներից ովքեր են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ
Արհեստական բանականությամբ ֆեյք հոգևորականնե՞ր են ստեղծում. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը զգոնության կոչ է արել
Երևանում տղամարդը սպանել է ծանոթին, ապա փորձել ներկայացնել որպես հանկարծամահությունԵրբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան ԴումիկյանԴատախազությունը ներկայացրել է, թե ինչ են ուզում բռնագանձել Գագիկ ԽաչատրյանիցԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինԻնչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ հայտնաբերվել են հետախուզվողներ, քերական հակում ունեցող անձինք
Ինչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Գագիկ Ծառուկյանից
Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին (տեսանյութ)Իրանը ծրագրում է զինված հարձակումներ իրականացնել Իսրայելի տարածքներումԱնոմալ շոգեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն
Որ կարգալույծ քահանան է Վեհափառի փոխարեն օրհնելու ԱԺ անդրանիկ նիստը (տեսանյութ)
Երկրապահն իմ կյանքն ա. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (տեսանյութ)
Ովքե՞ր են Պուշկինի փողոցի «պատահական անցորդները». ինչպե՞ս են վարչապետի դուստրը, թաղապետը, շոուբիզնեսի դեմքերն ու բլոգերները «պատահաբար» հայտնվում նույն տեսախցիկի առաջ
Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափՖեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ողբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում. ականատեսներին չի հաջողվել կանխել 20-22 տարեկան երիտասարդի արարքը
Բացահայտվել է անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու դեպք. ՔԿԱրկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու. Տիգրան ԱբրահամյանԼսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. Հարևանները՝ 6-ամյա Մարիայի մшհվան մասին (տեսանյութ)
«Հրաշագործ մանչուկը». Կարո Կիրակոսյանի հեքիաթը՝ Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ. հեքիաթային սյուժեի գլխավոր հերոսները հեղինակի թոռներն են
Վայքում մինչև ժամը 16:00-ը ջուր չի լինիԻնչու էս ամառվա շոգին Աննա Հակոբյանը վդռուգ սկսեց շրջանառել կանանց ընտանեկան բռնությունների հարցը. փորձագետ 2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳՆԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021-ից. ՌուբինյանԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա հարձակման մասին
Իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը
Առաջիկա օրերին անձրևներ են սպասվում

Ջալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատժի կրման պայմանները փոխվել են։ Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ:

Արդյունքում՝ Ջալալ Հարությունյանի ազատազրկման կատարման պայմանները փոխվել են և նա այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում:Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2025թ․ հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, սեպտեմբերի 26-ին մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, արդյունքում, Հարությունյանը հոկտեմբերին տեղափոխվել է ՔԿՀ՝ պատժի կրման։Ազատազրկումից որոշ ժամանակ անց նրա պահման պայմանները փոխվել են։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։