Ճապոնիայում արևահարման հետևանով մեկ շաբաթում 45 մարդ է մահացել
Ճապոնիայում հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում արևահարում ստանալու հետևանքով շուրջ 18,6 հազար մարդ է տեղափոխվել հիվանդանոց․ 45 դեպք ավարտվել է մահվան ելքով։ Տուժածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ավելի քան 7,7 հազարով՝ դառնալով 2026 թվականի ռեկորդային ցուցանիշը։ Այս մասին հայտնել է երկրի վարչական հարցերի և կապի նախարարությունը, որը համակարգում է նաև շտապօգնության աշխատանքը։
Հոսպիտալացվածներից ավելի քան 710 պացիենտի բուժումը կտևի երեք շաբաթից ավելի։ Տուժածների մոտ 58%-ը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են։
Ճապոնիայի որոշ շրջաններում հուլիսի 21-ից սկսած հինգ օր անընդմեջ օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։