Արհեստական բանականությամբ ֆեյք հոգևորականնե՞ր են ստեղծում. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը զգոնության կոչ է արել
Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը զգոնության կոչ է արել՝ ուշադրություն հրավիրելով սոցցանցերում տարածվող նոր վտանգի վրա։
Սրբազան Հոր խոսքով՝ վերջին շրջանում ակտիվացել են արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ էջերն ու կերպարները, որոնք ներկայացվում են որպես հոգևորականներ։
Նա կոչ է արել հավատացյալներին զգուշավոր լինել նման բովանդակության նկատմամբ և ստուգել տեղեկատվության իսկությունը։