Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող «Հեզբոլլահ» խմբավորման ստորգետնյա հրամանատարական կենտրոնի ոչնչացման մասին։
Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությանը։
Զինվորականների տվյալներով՝ հարավային Լիբանանի բուֆերային գոտու Հադդատա գյուղում գործողությունների ժամանակ հայտնաբերվել է մոտ 55 մետր երկարությամբ ստորգետնյա թունել։ Թունելը բաղկացած էր երեք սենյակից և «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվում էր որպես հրամանատարական կենտրոն։
Զորքերը նաև հայտնաբերել են թունելին միացված ստորգետնյա այլ տարածք, որը պարունակում էր մեծ քանակությամբ զենք։
Ինժեներական ստորաբաժանումները ոչնչացրել են ստորգետնյա կառույցը։