Երկրապահն իմ կյանքն ա. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (տեսանյութ)
Ովքե՞ր են Պուշկինի փողոցի «պատահական անցորդները». ինչպե՞ս են վարչապետի դուստրը, թաղապետը, շոուբիզնեսի դեմքերն ու բլոգերները «պատահաբար» հայտնվում նույն տեսախցիկի առաջ
Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափՖեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ողբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում. ականատեսներին չի հաջողվել կանխել 20-22 տարեկան երիտասարդի արարքը
Բացահայտվել է անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու դեպք. ՔԿԱրկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու. Տիգրան ԱբրահամյանԼսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. Հարևանները՝ 6-ամյա Մարիայի մшհվան մասին (տեսանյութ)
«Հրաշագործ մանչուկը». Կարո Կիրակոսյանի հեքիաթը՝ Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ. հեքիաթային սյուժեի գլխավոր հերոսները հեղինակի թոռներն են
Վայքում մինչև ժամը 16:00-ը ջուր չի լինիԻնչու էս ամառվա շոգին Աննա Հակոբյանը վդռուգ սկսեց շրջանառել կանանց ընտանեկան բռնությունների հարցը. փորձագետ 2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳՆԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021-ից. ՌուբինյանԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա հարձակման մասին
Իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը
Առաջիկա օրերին անձրևներ են սպասվումԳեղարվեստական լուսավորություն կստանան Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերըԻնչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Պակիստանում ջրհեղեղի հետևանքով կա 109 զոհ և 362 վիրավորՈվքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինիՃապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներՍևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող աշխարհազորայինների դիրքերինԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»Սա այլևս անջնջելի խարան է. Ռուբեն Մելիքյանը՝ Վեհափառի գործի մասինԻրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային չորսօրյա հրադադարից հետոՎրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժել
Հասարակություն

Ովքե՞ր են Պուշկինի փողոցի «պատահական անցորդները». ինչպե՞ս են վարչապետի դուստրը, թաղապետը, շոուբիզնեսի դեմքերն ու բլոգերները «պատահաբար» հայտնվում նույն տեսախցիկի առաջ

Armlur.am-ը գրում է.

Սոցցանցերում հայտնի բլոգեր Ամելիի շուրջ ծավալված «քոփիի» և կեղծ կոնտենտի վեճը նոր շերտեր է բացահայտում, երբ ուսումնասիրում ենք նրա տեսանյութերի հերոսներին։ Բլոգեր Կամո Թովմասյանի պնդումը, թե Երևանի Պուշկին փողոցում նկարահանվող փողոցային նորաձևության (street style) տեսանյութերը նախապես բեմադրված են, հաստատվում է պարզ տրամաբանությամբ. եթե անցորդները գործում են իրական պատահականության սկզբունքով, գոնե մեկը պետք է շտապեր, հրաժարվեր կամ անհարմար զգար տեսախցիկի առաջ իր հագուստի գները բարձրաձայնելուց։

Իրականում, սակայն, բոլորը ոչ միայն սիրով համաձայնվում են, այլև հայտնվում են հարդարված, իսկ ամենաուշագրավը՝ նրանք բոլորը հանրությանը հայտնի դեմքեր են։

Պուշկին փողոցում իբրև պատահական անցորդ հայտնվածների ցանկը հիշեցնում է հայկական շոու-բիզնեսի, քաղաքական էլիտայի և ինֆլուենսերների շքերթ։ Տեսախցիկի առաջ «պատահաբար» հայտնվածների շարքում են հանրային և քաղաքական ոլորտի դեմքեր, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Պատահական զբոսնողների» մեկ այլ ստվար զանգված են հեռուստատեսության և երաժշտական աշխարհի ներկայացուցիչները։ Նրանց թվում են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը, հայտնի երգիչ Սարո Թովմասյանը, պրոդյուսեր և հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, շոումեն Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը։ Հատկանշական է, որ նախագծում հայտնվել է նաև Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած երգիչ ՊԱՐԳ-ի զոքանչը՝ բլոգեր Քրիստինա Շապովսկայանը։

Գործարար աշխարհից ևս հայտնի մասնագետներ չեն խուսափել Պուշկին փողոցի այս տեսախցիկից։ Նրանց շարքում են բրենդինգի, մարքեթինգի և բիզնեսի զարգացման մասնագետ, «Braind» ստեղծագործական ընկերության և «Braind Marketing»-ի հիմնադիր Էդուարդ Խանկանյանը, «Big projects» ընկերության հիմնադիր Դիանա Հարոյանը, ինչպես նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանը։

Իհարկե, ցանկն ամբողջական չէր լինի առանց հենց իրենց՝ ինստագրամյան բլոգերների, որոնք, ըստ էության, փոխադարձաբար ապահովում են միմյանց դիտումներն ու ճանաչելիությունը։ «Պատահական անցորդի» դերում հանդես են եկել բլոգերներ Անուշիկ ՕհանյանըԹամարա ՀովհաննիսյանըԱնգելա Խաչատրյանը, ինչպես նաև ինստագրամում Lady Ani կեղծանունով հայտնի բլոգերը։

Փաստերը խոսում են այն մասին, որ «Yerevan Street Style» նախագիծը իրական, չպլանավորված փողոցային նորաձևության հետ աղերսներ չունի։ Երբ հայտնի մարքեթոլոգները, թաղապետերը, երգիչներն ու պաշտոնյաների զավակները միաժամանակ, նախապես հարդարված «պատահաբար» հայտնվում են նույն փողոցի նույն կետում՝ պատրաստակամորեն ցուցադրելով իրենց հագուստի արժեքը, հանրության մոտ այլևս կասկած չի մնում՝ բլոգերային այս կոնտենտը ոչ այլ ինչ է, քան լավ բեմադրված տեսահոլովակ։

Անդրադառնալով գաղափարների գողության կամ ուրիշի կոնտենտը «քոփի անելու» մեղադրանքներին՝ հարկ է ընդգծել, որ փողոցում մարդկանց կանգնեցնելու և նրանց հագուստի բրենդներն ու արժեքը հարցնելու ձևաչափը համաշխարհային թրենդ է, սակայն եթե այլ երկրներում այն իրական է և մարդիկ իրոք պատահական մարդիկ են, ապա ՀՀ-ի դեպքում ստացվում է ամեն ինչն է կեղծ։ Ուստի ստացվում է, որ ոչ մեկը մյուսից հեղինակային գաղափար չի գողացել. սա պարզապես միջազգային հայտնի թրենդի տեղայնացում է, որը, սակայն, հայկական իրականության մեջ վերածվել է նախապես պայմանավորված շոուի։

Երևանի սրտում նկարահանվող այս թրենդային հոլովակները վաղուց վերածվել են բացօթյա պայմանավորված տաղավարի, որտեղ «պատահականությունը» մանրակրկիտ պլանավորվում է, իսկ մասնակիցները նախապես գիտեն՝ երբ, որտեղ և ինչ հագուստով են «անսպասելիորեն» հանդիպելու տեսախցիկին։