Վայքում մինչև ժամը 16:00-ը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 29-ին ժամը 09:45-16:00-ն կդադարեցվի ք.Վայք Ջերմուկի Խճ., Երկրաբանների, Շինարարների, Ազատության, Շահումյան 6 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: