Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային չորսօրյա հրադադարից հետո
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։
Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտարարել է, որ զինվորականները որսացել են հրթիռները։
Իրանական տելեգրամյան ալիքներն իրենց հերթին գրում են, որ հարվածի հետևանքով ամերիկյան ռազմաբազան լուրջ վնասներ է կրել և կան նաև մարդկային կորուստներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են գործողություն Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանին մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։