Իրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասը
Իրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասը.
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է ինձ, որ իրանական նավի վրա հարձակումը եղել է ոչ դիտավորյալ, և որ Ուկրաինան չի ձգտում սրելու իրավիճակը։
Իրանը նույնպես չի ձգտում էսկալացիայի, սակայն հասկացրել է, որ մեր քաղաքացիների կամ մեր շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Պետք է նախատեսվի պատճառված վնասի փոխհատուցում», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։