Իրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ Արմենիա
Դեպի Երևան 4 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը` հետաձգվել, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
3 ինքնաթիռ Հայաստանի մայրաքաղաք չի ժամանել Իրանից (2-ը` Ղեշմ կղզուց, 1-ը` Թեհրանից), ևս 1-ը` Կիպրոսից (Լառնակայից)։
Հետաձգվել են Կրասնոդարից, Սալոնիկիից, Փարիզից, Մոսկվայից և Հռոմից նախատեսված չվերթերը։